ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Առաջին «տիեզերական պիցցայի» պատրաստման տեսանյութը հրապարակվել է համացանցում
18:35 04.12.2017

Առաջին «տիեզերական պիցցայի» պատրաստման տեսանյութը հրապարակվել է համացանցում

Տիեզերքի հետազոտումը բարդ, բայց խիստ հետաքրքիր զբաղմունք է հանուն որի տիեզերագնացները ստիպված են լինում զոհողությունների գնալ:

Ֆիզիկական գերծանրաբեռնվածությունից զատ, նրանք ամիսներով կտրվում են ընտանիքից ու անսովոր պայմաններում ապրում Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ): Այդ ընթացքում նրանք կտրվում են ոչ միայն հարազատ միջավայրից, այլև այն համեղ խոհանոցից, որին սովոր էին Երկրում գտնվելու ժամանակ: Այս մասին գրում է Tert.am-ը Big Picture-ի վրա հղումով:

Վերջերս իտալացի տիեզերագնաց Պաոլո Նեսպոլին բողոքել էր, որ շատ է կարոտում իսկական իտալական պիցցայի համը: Դրանից հետո ՄՏԿ են ուղարկվել ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները՝ խմոր, պեպերոնի, բանջարեղեն ու սոուս:

Արդյունքում տիեզերագնացների միջազգային թիմը Նեսպոլիի ղեկավարությամբ պատրաստել է առաջին «տիեզերական պիցցան», որի վերաբերյալ համապատասխան տեսանյութն արդեն համացանցում է:

Համտեսելով զրոյական ձգողականության պայմաններում պատրաստված առաջին պիցցան՝ Նեսպոլին նկատել է, որ այն «անսպասելիորեն համեղ է»:

Տեսանյութը՝ այստեղ:

Լուսանկարը՝ Tert.am-ից

18:35 04.12.2017

Ամենաշատ ընթերցվածները