ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Բնապահպանության նախարարությունը դատի է տվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին
17:35 05.12.2017

Բնապահպանության նախարարությունը դատի է տվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Մինչ իրավապահները մեկը մյուսի հետևից քրեական գործ են հարուցում ՀՀ Բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող «Հայանտառ» ՊՈԱԿ-ից ապօրինի ծառահատման դեպքերով, Նախարարությունն իր հերթին է դատի տվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը դատի է տվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին և պահանջում է, որ ՊՈԱԿ-ը վճարի շրջակա միջավայրին պատճառած վնասի գումարը, որը կազմում է 1 միլիոն 247 հազար դրամ»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ Henaran.am-ի

17:35 05.12.2017