ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՄԲ-ն անուղղակի օժանդակել է Սիրիայում ահաբեկիչներին
20:35 06.12.2017

ՄԲ-ն անուղղակի օժանդակել է Սիրիայում ահաբեկիչներին

Մեծ Բրիտանիան, ի թիվս այլ երկրների, նյութական օգնություն է ցուցաբերել «Սիրիայի ազատ ոստիկանությանը», որը համարվում է «ընդդիմադիր ուժերի իրավապահ մարմին»: Գումարը վճարվել է կանխիկ և անվերահսկելիության պատճառով ըստ էության օժանդակել Սիրիայում ահաբեկչական ուժերին, այդ թվում՝ «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորմանը: Այս մասին փոխանցում է «Ռազմ.ինֆո» մասնագիտացված լրատվակայքը:

BBC հեռուստաընկերության հետաքննության (BBC Panorama investigation) հրապարակումից հետո Մեծ Բրիտանիայի Կառավարությունը դադարեցրել է օգնության ծրագիրը:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Մեծ Բրիտանիայի և ևս 5 երկրի տրամադրած կանխիկ նյութական օգնությունը փոխանցվել է անգամ մարդկանց, ովքեր իրականում գոյություն չունեն կամ արդեն մահացել էին: 

Ծրագրով օժանդակություն ստացող «ոստիկանները» չպետք է զինվեին, օժանդակեին կարգի պահպանմանը: Սակայն պարզվել է, որ «ոստիկանների» մի մասը օժանդակել է տարբեր ահաբեկչական խմբավորումների, այդ թվում «Նու ալ-Դին ալ-Զինկի» ծայրահեղական խմբավորման «դատարաններին»: Ավելին՝ ահաբեկչական խմբավորումներն են ընտրել, թե ովքեր պետք է ծառայեն «ոստիկանությունում»:

«Ոստիկանությունը» Մեծ Բրիտանիայից և մյուս երկրներից ստացած գումարների հաշվին նաև օժանդակել է Ալ-Կաիդայի սիրիական թև «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորմանը: Մասնավորապես 2014թ. նրանք փակել են սիրիական բնակավայրերից մեկի ճանապարհները՝ թույլ տալով, որ ահաբեկիչները քարերով մահապատժի ենթարկեն երկու կնոջ:

Մեծ Բրիտանիայի Կառավարության խոսնակը նշել է, որ մինչև հետաքննության ավարտը դադարեցրել են ահաբեկիչներին օգնություն ցույց տալու և մարդու իրավունքների խախտման մեջ մեղադրվող ուժերի ֆինանսավորումը:

Բրիտանիան օգնությունը «ոստիկաններին» տրամադրվել է Adam Smith International (ASI) միջնորդ կազմակերպության միջոցով: Կազմակերպությունը հերքում է, որ այդ գումարները կարող էին հասնել ահաբեկիչներին: BBC-ի թիմն ընդգծում է, որ դա պնդել հնարավոր չէ, քանի որ գումարը կանխիկ է փոխանցվել: Սակայն նշված փաստերի մի մասը BBC-ն հայտնաբերել է հենց այդ կազմակերպության փաստաթղթերից:

2017թ. ապրիլին Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ այդ ուժերին նախատեսում են փոխանցել ևս 4 մլն ֆունտ ստերլինգ (շուրջ 5,4 մլն ԱՄՆ դոլար):

Ֆինանսական օգնություն ստացած կառույցը գործել է անմիջապես Հալեպի, Իդլիբի և Դարաայի նահանգներում, որտեղ խմբավորումների հիմնական մասը ահաբեկչական, ծայրահեղական խմբեր են: Այդ թվում Իդլիբի հիմնական մասում վերահսկում է «Ալ-Նուսրան»:

Լրատվակայքն ավելացնում է, որ «Սիրիայի ազատ ոստիկանության» շտաբը թուրքական Գազիանթեփ քաղաքում է:

20:35 06.12.2017