ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Գերմանական գյուղի նկարազարդված տնակները հիշեցնում են Ալպիական հեքիաթ
21:35 06.12.2017

Գերմանական գյուղի նկարազարդված տնակները հիշեցնում են Ալպիական հեքիաթ

Գերմանական Բավարիա երկրամասում գտնվող Օբերամերգաու ալպիական գյուղն աչքի է ընկնում նկարազարդված տնակներով, որոնք հեքիաթային մթնոլորտ են հաղորդում փողոցներին: Գյուղում ընդամենը մի քանի նեղ նրբանցք կա, և յուրաքանչյուր տուն նմանվում է արվեստի գործի: Big Picture-ն անդրադարձել է ուշագրավ գյուղին և ներկայացրել այն ֆոտոշարքի միջոցով: Փոխանցում է Tert.am-ը:

Հայտնի է, որ Բավարական Ալպերի նախալեռներում գտնվող գյուղը նկարազարդելու գաղափարի հեղինակը տեղացի նկարիչ Ֆրանց Ցվինկն է, ով ապրել է 18-րդ դարում: Ինքն իրեն գովազդելու նպատակով Ցվինկը նկարազարդել է իր տունն արտասովոր որմնանկարներով, ինչից հետո սկսել է պատվերներ ստանալ:

Նշվում է, որ նկարազարդումների հիմնական թեման հեքիաթային մոտիվներն են, և շատերը ճանաչում են տարբեր հեքիաթների հերոսների և դրվագներ: Դրանից բացի, օգտագործվում են ավանդական բավարական զարդանախշեր և կրոնական մոտիվներ:

Հատկանշական է, որ գյուղի խանութների, գարեջրատների, հյուրատների և այլ հաստատությունների վրա բացակայում են անճաշակ վահանակները. դրանց փոխարեն այցելուներին գրավում են գեղեցկագույն որմնանկարները:

Լուսանկարը՝ DreamsTime.com-ի

21:35 06.12.2017

Ամենաշատ ընթերցվածները