ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Նեապոլիտանյան պիցցան դարձել է մարդկության մշակութային ժառանգությունը
21:35 07.12.2017

Նեապոլիտանյան պիցցան դարձել է մարդկության մշակութային ժառանգությունը

Նեապոլիտանական պիցցայի պատրաստման արվեստն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակ, հայտնել է կազմակերպությունը  Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական խորհրդի հերթական նստաշրջանում, որն անցկացվում է հարավկորեական Չեջուում, փոխանցում է News.am-ը «ՌԻԱ Նովոստի»-ին հղումով: 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն նեապոլիտանական պիցցայոլոների արվեստը որոշել է ըստ խոհարարական պրակտիկայի՝ կապված խմորը պատրաստելու և այն փայտի վառարանում թխելու հետ: Գործընթացի տարբերակիչ առանձնահատկությունն է օդում խմորով թխողի պտտվող շարժումները: Հիմա Իտալիայի հարավային մայրաքաղաքում ապրում է և հանդես գալիս մոտ 3 հազար պիցցայոլո:

Միաժամանակ մի քանի հետազոտությունների և օնլայն հարցումների տվյալներով պիցցան աշխարհում ամենատարածված իտալական բառն է: Նեապոլիտանական պիցցայի հետ միասին մարդկության ժառանգություն են համարվել ադրբեջանական դոլման, հայկական քոչարին, ղրղզական ձիասպորտային կոկ-բորու խաղը, իռլանդական պարկապզուկը և այլ սովորույթներ:

21:35 07.12.2017

Ամենաշատ ընթերցվածները