ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Շվեյցարացիները մեքենայից բնակարանի վերածվող նոր ինգնագնաց կոնցեպտ են ստեղծել
18:15 08.12.2017

Շվեյցարացիները մեքենայից բնակարանի վերածվող նոր ինգնագնաց կոնցեպտ են ստեղծել

Շվեյցարական Rinspeed թյունինգային ընկերությունը բացահայտել է Snap հավաքովի ինքնագնաց տրանսպորտայի միջոցի մանրամասները նախքան դրա պաշտոնական ներկայացումը հունվարին Լաս Վեգասում կայանալիք CES սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսին:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, փոխանցում Tert.am-ը՝ կոնցեպտային մեքենայի յուրահատկությունը կլինի տրանսպորտային միջոցից բնակելի համալիրի վերածվելու հատկությունը:



Rinspeed Snap-ը բաղկացած է կիսակառավարվող շասիով ինքնագնաց հարթակից, որը տեղադրված է պարկուճի վերևում: Իսկ պարկուճն իր հերթին կարող է լինել ինչպես ուղևորատար, այնպես էլ բեռնատար: Նորույթի երկարությունը կազմում է 4682 մմ, բարձրությունը՝ 1842 մմ, լայնությունը՝ 1960 մմ: Իսկ կոնցեպտային մեքենայի քաշը կազմում է 1700 կգ:

Ինքնագնաց կոնցեպտը շարժման մեջ է դրվում էլեկտրական ուժային համակարգի միջոցով, որի նվազագույն հզորությունը 38 ձիաուժ է, իսկ առավելագույնը՝ 69:

Լուսանկարը՝ Carbuzz.com-ի

18:15 08.12.2017