ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի զարգացման հեռանկարները
20:55 08.12.2017

Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի զարգացման հեռանկարները

Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները: 

Նշվել է, որ «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ը հյուրընկալել է շուրջ 4000 մասնակիցներ և հյուրեր աշխարհի 23 երկրներից: «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի ընթացքում փակված գործարքների գումարը գերազանցել է 200 հազար դոլարը, իսկ մրցանակային ֆոնդը գերազանցել է նախատեսված 40 հազարը և հասել 50 հազար դոլարի։ Սամմիթի ընթացքում ստարտափներով հանդես եկող թիմերը հնարավորություն են ունենում օրեր շարունակ շփվել, ծանոթանալ ինչպես միմյանց, այնպես էլ Հայաստանից և արտերկրից հրավիրված տարբեր ձեռնարկատերերի, մասնագետների և բանախոսների, բարձրակարգ ծրագրավորողների և ներդրողների հետ: 

2018թ. Սամմիթը նախատեսում է ընդլայնել իր աշխարհագրությունը և մի շարք միջոցառումներ անցկացնել աշխարհի տարբեր երկրներում «Սիսայդ Ստարտափ Սամմիթ» անվանմամբ։ 

Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել է միջոցառման անցկացումը և ընդգծել, որ Կառավարությունը պատրաստ է տարբեր հարցերում կազմակերպիչներին ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն: 

ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

20:55 08.12.2017

Ամենաշատ ընթերցվածները