ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Ճապոնական դրոնը երգերի միջոցով արտաժամյա աշխատողներին կվռնդի աշխատավայրից
19:55 09.12.2017

Ճապոնական դրոնը երգերի միջոցով արտաժամյա աշխատողներին կվռնդի աշխատավայրից

Ճապոնական Taisei ընկերությունը մշակել է T-Frend դրոնը, որը պայքարելու է գրասենյակային աշխատակիցների արտաժամյա աշխատանքի դեմ երգերի միջոցով: Այս մասին կարդում ենք PanARMENIAN.Net-ում:

Դրոնը որոշակի ժամերի կթռչի հատուկ աշխատակցի առաջադրած երթուղով և կմոտենա նրանց, ովքեր մնացել են աշխատավայրում աշխատանքային օրվա ավարտից հետո: Սարքը նրանց համար կկատարի Auld Lang Syne երգի ճապոնական տարբերակը, գրում է TJ-ն:

Դրոնը հագեցած կլինի տեսախցիկով և GPS-ից անկախ նավիգացիոն համակարգով: Տեսախցիկի բոլոր տեսագրություններն ու զեկույցները պարեկության մասին հասանելի կլինեն ընկերության ամպային արխիվում և իրական ժամանակով:

Դրոնը հնարավոր կլինի ձեռք բերել նաև ամսական վարձույթով: Այն մատչելի կդառնա 2018թ. ապրիլից:

Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ մահացել է 159 ժամ արտահերթ աշխատած լրագրողուհին: Պարզվել է, որ նրա մահվան պատճառ է դարձել լուրջ գերհոգնածությունն աշխատավայրում, ինչը տարածված երևույթ է Ճապոնիայում: Շատերն են արտաժամյա աշխատում, այդ թվում հանգստյան օրերին, և հաճախ սթրես են տանում՝ վաղաժամ սրտի կաթված կամ ինսուլտ ստանալով:

Լուսանկարը՝ Taisei.bm.co.jp-ի

19:55 09.12.2017

Ամենաշատ ընթերցվածները