ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Բեռլինում բողոքի ակցիայի մասնակիցներն այրել են Իսրայելի դրոշները
15:55 11.12.2017

Բեռլինում բողոքի ակցիայի մասնակիցներն այրել են Իսրայելի դրոշները

Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո շուրջ 2,5 հազար մարդ ցույց է կազմակերպել Բեռլինում, որի ընթացքում այրել են Իսրայելի դրոշները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Bild տաբլոիդը, փոխանցում է «Ժողովուրդ»-ը:

Ինչպես գրել է հրատարակությունը՝ դեկտեմբերի 10-ին բողոքի ակցիա է անցկացվել Նոյքյոլնի օկրուգում: Ցուցարարներն այրել են Իսրայելի դրոշներն՝ ի նշան ԱՄՆ-ը դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու դեմ բողոքի: Ակցիայի ընթացքում ձերբակալվել է 11 մարդ: Գերմանիայի իշխանությունները դատապարտել են ցուցարարների գործողությունները:

«Մենք չենք ընդունում, երբ հրեաներին կամ Իսրայել պետությանը վիրավորում են նման ամոթալի ձևով»,- հրատարակությանը հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

15:55 11.12.2017

Ամենաշատ ընթերցվածները