ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ֆրանսահայ տեխնոգործարարը հեղափոխում է տեխնոլոգիական դարաշրջանը
18:35 11.12.2017

Ֆրանսահայ տեխնոգործարարը հեղափոխում է տեխնոլոգիական դարաշրջանը

Հայկական ծագումով ֆրանսիացի ձեռնարկատեր Ռաֆֆի Հալաջյանին անվանում են նոր հեղափոխական տեխնոլոգիական դարաշրջանում, որտեղ շարժիչ ուժը ինտերնետի հետ կապված սարքերն են, գրում է rusarminfo.ru-ն, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը: 

Այսպես կոչված ինտերնետային իրերի պիոները ծնվել է Բեյրութում, որտեղից ընտանիքի հետ հեռացել է 1970-ականներին և հաստատվել Ֆրանսիայում, որտեղ վաղ տարիքից հետաքրքրություն է ցուցաբերել տեխնոլոգիաների և կինոյի նկատմամբ:  

Հալաջյանի մասին Ֆրանսիայում առաջին անգամ խոսել են 1980-90-ականներին, երբ նա երկու փաստագրական ֆիլմ է նկարահանել ֆրանսացի դրամատուրգ Էժեն Իոնեսկոյի և իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի մասին:  

90-ականների սկզբին նա սկսել է աշխատել Ֆրանսիայի առաջին ինտերնետ ծառայությունում՝ Minitel-ում: Արդեն 1994թ. հիմնադրել է իր FranceNet ընկերությունը, որն առաջարկում էր ինտերնետային ծառայություններ:

Ապագայի իր տեսլականի մասին Հալաջյանն ավելի բարձր հայտարարեց 2000-ականներին՝ իր նոր հայտնագործության՝ Nabaztag-ի միջոցով: Այն Wi-Fi տեխնոլոգիայով աշխատող համակարգչային սարք է՝ նապաստակի տեսքով։ Ստեղծվել է 2005 թվականին Րաֆֆի Հալաջյանի ու Օլիվյե Մևելի կողմից և արտադրվում է ֆրանսիական Violet ընկերության կողմից։ Այն կարող է միանալ ինտերնետին և ընթերցել եղանակի տեսությունը, արժեթղթերի շուկայի նորությունները, տիրոջ նամականին, պոդկաստներ և այլն։ Տարբեր գույներ է ընդունում, խոսում է, երգում: 

Շուկայում հաջողությունից հետո 2014թ. ֆրանսահայ ձեռնարկատերը նոր ընկերություն ստեղծեց՝ Sen.se, որը մասնագիտացավ Wi-Fi-ով աշխատող սենսորային սարքերի արտադրության ոլորտում: 

Franceinfo ռադիոկայանին տված իր վերջին հարցազրույցում Հալաջյանը համոզմունք է հայտնել, որ մեր դարաշրջանի ապագան հենց այդ սարքերն են, որոնք արդեն սկսել են հեղափոխությունը:

Լուսանկարը՝ Nabaztag.com-ի

18:35 11.12.2017