ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Անտառային հրդեհները թանկ նստեցին բյուջեի վրա. 38 մլն դրամ կհատկացվի
18:55 13.12.2017

Անտառային հրդեհները թանկ նստեցին բյուջեի վրա. 38 մլն դրամ կհատկացվի

«Ժողովուրդ» օրաթերթում կարդում ենք.«Վայոց Ձորի Արտավան և Սարավան համայնքների հարակից տարածքում 2017 թվականի օգոստոսի 10-ին, ինչպես նաև  Արարատի մարզի «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի «Զիմի» կոչվող տարածքում երկու օր անց հրդեհ էր բռնկվել և զգալի տարածում գտել խոտածածակ և անտառածածակ տարածքներում:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել էին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ուժերը: Կազմակերպվել էր հերթափոխային ծառայություն 4 հերթափոխով և յուրաքանչյուր օր հերթափոխում ներգրավվել էր 95 փրկարար ծառայողներ, ընդհանուր թվով 380 մարդ: Հրդեհաշիջման ընթացքում անհրաժեշտություն էր առաջացել ձեռքբերել, փրկարար ծառայողներին ապահովել շարժական հրդեհաշիջման միջոցներով, կազմակերպել փրկարար ծառայողների սննդի հարցը: Աշխատանքների իրականացման ընթացքում բարդ տեղանքային պայմանների պատճառով շարքից դուրս էին եկել հրշեջ-հատուկ ավտոմեքենաները, հրդեհաշիջման ընթացքում բարձր ջերմաստիճանի ազդեցության հետևանքով հետագա օգտագործման համար ոչ պիտանի էին դարձել հրշեջ-փրկարարների պաշտպանիչ և ամենօրյա հանդերձանքը և այլն:

Հրդեհի հիմնական օջախները չեզոքացնելուց հետո հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել էին մինչև 2017 թվականի օգոստոսի 29-ը»: 

18:55 13.12.2017

Ամենաշատ ընթերցվածները