ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Մայդանում գործել են վարձու դիպուկահարներ՝ ստացել 5000 դոլար
19:15 13.12.2017

Մայդանում գործել են վարձու դիպուկահարներ՝ ստացել 5000 դոլար

Հայաստանում թաքնվող Վրաստանի երկու քաղաքացիներ, որ իրենց համարում են 2014թ. ձմռանը Կիևի Մայդանում տեղի ունեցած մասսայական ակցիաների վկա, նշում են, որ այնտեղ գործել են վարձու դիպուկահարներ, որոնց խոստացել են աշխատանքի դիմաց վարձատրել 5-հազարական դոլարով: Այս մասին հայտարարել է Ուկրաինացի փաստաբան Ալեքսանդր Գորոշինսկին, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ին՝ վկայակոչելով 112 Украина հեռուստաալիքը, ավելի վաղ Մայդանում մարդկանց սպանության դատական գործով անցնող «Բերկուտ» հատուկ ջոկատի աշխատակցի փաստաբան Գորոշինսկին հայտարարել էր, որ Վրաստանի երկու քաղաքացիներ պատրաստ են դատարանում ցուցումունք տալ Կիևի Ազատության հրապարակում դիպուկահարների գործողությունների մասին: Փաստաբանի տվյալներով վրաստացիները մտահոգված են իրենց անվտանգությամբ, սակայն համաձայն են Հայաստանի տարածքից տեսազանգի միջոցով կապվել դատական նիստերի դահլիճի հետ: Փաստաբանի խոսքով հենց ՀՀ տարածքում են այժմ նրանք գտնվում:  

Գորոշինսկին 112 Украина հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Վրաստանի երկու քաղաքացիներն ուկրաինացի փաստաբանների հետ զրույցում հայտարարել են, որ իրենք 2014թ. Մայդանում 50 հոգուց բաղկացած խմբի մաս են կազմել: Միեւնույն ժամանակ նրանք պնդում են, որ չեն կրակել մարդկանց վրա:  

«Յուրաքանչյուր խումբը, բաղկացած 10 հոգուց, տեղակայված է եղել տարբեր կետերում և տարբեր խնդիրներ է կատարել: Նրանք տարբեր ժամանակահատվածներում կիրառել են զենք հրամանատարների կամ խմբերի ղեկավարների հրամանով: Բացի այդ, վկաները նշում են, որ առաջադրված խնդիրների կատարման համար յուրաքանչյուր դիպուկահարի խոստացել են վարձատրել 5-հազարական դոլարով»,- ասել է Ալեքսանդր Գորոշինսկին:

Ավելի վաղ իտալական «5-րդ ալիքը» վավերագրական ֆիլմ էր ցուցադրել, որում իտալացի լրագրողները հարցազրույց են վերցնում ոմն Կոբա Ներգաձեից, Զալոգի Կվարացխելիից և Ալեքսանդր Ռևազիշվիլիից: Նրանք նշում էին, որ իրենց 2014թ. որպես դիպուկահար Կիև էր ուղարկել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Նրանցից մեկը պնդում էր, որ Մայդանում հակամարտության սրման ժամանակ իրենց հրամայել են կրակել «Բերկուտի» աշխատակիցների ու ցուցարարների վրա, սակայն վրացական ջոկատը հրամանը դիտարկել է որպես սադրանք և կրակ չի բացել:

Օրաթերթը հիշեցնում է, որ Մայդանում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների հետևանքով շուրջ 100 մարդու սպանության համար ուկրաինական նոր իշխանությունները մեղադրում են նախկին նախագահ, այժմ ՌԴ տարածքում գտնվող Վիկտոր Յանուկովիչին և ՆԳՆ-ի «Բերկուտ» ջոկատին: «Բերկուտի» աշխատակիցներն ու Յանուկովիչը հերքում են իրենց վերագրվող մեղադրանքները: Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո «Բերկուտ» հատուկ ջոկատը լուծարվել է:

Լուսանկարը՝ RT.com-ի

19:15 13.12.2017

Ամենաշատ ընթերցվածները