ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Յենս Ստոլտենբերգը ևս 2 տարի կզբաղեցնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը
17:15 14.12.2017

Յենս Ստոլտենբերգը ևս 2 տարի կզբաղեցնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը

Դեկտեմբերի 12-ին ՆԱՏՕ-ն 2 տարով երկարաձգել է կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը։ Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի մինչև 2020թ. սեպտեմբերի 30-ը։ Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը, փոխանցում է «Ռազմ.ինֆո»-ն։

Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն է 2014 թվականի հոկտեմբերի 1-ից։

Յենս Ստոլտենբերգը ազգությամբ նորվեգացի է, ծնվել է 1959թ. Օսլոյում։ ՆԱՏՕ-ի քատուղարը 2000-2001 ու 2005-2013 թվականներին զբաղեցրել է Նորվեգիայի վարչապետի պաշտոնը։ Ստոլտենբերգի վարչապետության տարիներին Նորվեգիան ավելացրել է ռազմական ծախսերն ու մասնակցել ՆԱՏՕ-ի ռազմական առաքելություններին։

Մինչ այդ էլ եղել է Նորվեգիայի Էներգետիկայի ու արդյունաբերության նախարար (1993-1996թթ.), ֆինանսների նախարար (1996-1997թթ.)։

Լուսանկարը՝ YouTube-ից

17:15 14.12.2017

Ամենաշատ ընթերցվածները