ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Սխալ է հասկացվել, ռուս սահմանապահները խոսքի իրավուք չունեն». Արսեն Հարությունյան
19:15 14.12.2017

«Սխալ է հասկացվել, ռուս սահմանապահները խոսքի իրավուք չունեն». Արսեն Հարությունյան

«Հարցը սխալ է հասկացվել, և Ռուսաստանի սահմաանապահների մասին խոսքը չի գնում»,- Կառավարության դեկտեմբերի 14-ի նիստից հետո հայտարարեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը՝ մեկնաբանելով լուրերն այն մասին, որ ՌԴ սահմանապահները թույլ չեն տվել վերանորոգել Մեղրիի ճանապարհներից մեկը, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

«Նշենք, որ Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի շրջանակներում էր էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կարիքների համար գնման պայմանագրի դադարեցման հարցը:

Ըստ նախագծի՝ կնքված պայմանագրի շրջանակներում կատարվել են ՀՀ Սյունիքի մարզում Մ-2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379+200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մ երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը: Քանի որ վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, և ՀՀ ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ էր ձեռք բերել համաձայնություն կողմերի միջև նշված հատվածում աշխատանքների կատարման և ավարտման համար: Սակայն աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել և կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը հայտարարում է, որ հարցը սխալ է հասկացվել, և խոսքը Ռուսաստանի սահմաանապահների մասին չէ:

«Պայմանագրի՝ ընդհանուր 12,2 միլիոն աշխատանքների համար է նախատեսված, որի հիմնականը՝ ինն ու կես միլիոնի աշխատանքը, շինարարն ավարտել է: Ու քանի որ իրանական կողմի հետ բանակցությոնները դեռ շարունակվում են և այս տարի չեն ավարտվելու, ստիպված մենք պայմանագիրն ավարտում ենք, որ շինարարը տույժ տուգանքների տակ չընկնի: Բանակցություններն իրանական կողմի հետ շարունակվում են, ռուս սահմանապահները որևէ կապ չունեն այս ամենի հետ»,- ասել է նա:

Հարությունյանի խոսքով այս հարցի շուրջ ռուսական կողմը Հայաստանի հետ միասին բանակցություններ են վարում իրանական կողմի հետ:

Լրագրողները մեջբերեցին նախագծի հիմնավորումը, ըստ որի՝ խնդիրը ռուսական սահմանապահների հետ է կապված, և նրանք համաձայնություն չեն տալիս վերանորոգում իրականացնելու համար, Արսեն Հարւթյունյանը նշեց, որ վրիպակ է եղել:

«Ռուսական սահմանապահների հետ մենք բանակցում ենք իրանական կողմի հետ, եթե իրանական կողմը համաձայնություն չի տալիս, նշանակում է, որ թելը կտրվում է: Մենք ռուսական կողմի հետ որևէ խնդիր չունենք»,- ասել է նա, ամփոփում է օրաթերթը:

Լուսանկարը՝ Panorama.am-ի

19:15 14.12.2017

Ամենաշատ ընթերցվածները