ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ադրբեջանն իսրայելական ընկերության հետ անօդաչուների համատեղ արտադրություն է հիմնել
15:35 18.12.2017

Ադրբեջանն իսրայելական ընկերության հետ անօդաչուների համատեղ արտադրություն է հիմնել

Ադրբեջանն իսրայելական Aeronautika ընկերության հետ անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն է հիմնել, հայտարարել է Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնց հղումով փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը: 

Նրա խոսքով բանակցություններ են ընթանում նաև թուրքական Aselsan ընկերության հետ: 

«Մենք որոշում ենք կայացրել սերվիս-կենտրոն բացել Alov գործարանում: 2018թ. մտադիր ենք մի շարք նախագծեր իրականացնել արտասահմանի գործընկերների հետ: Այդ ծրագրերի շրջանակում կմշակվի 23մմ տրամաչափով դիպուկահար, որի խոցման հեռահարությունը կլինի 3000մ»,- հայտարարել է Ջամալովը: 

Նա հավելել է, թե աշխատանք է իրականացվում նաև թշնամական անօդաչուները որսալու ծրագիր ստեղծելու ուղղությամբ: 

«Մշակվում է նաև ավիառումբերի կառավարման ծրագիր: Սկսվել են առաջին անօդաչուների փորձարկումները, որոնք կումուլյատիվ հրթիռներ են կրում: Որոշ երկրների հետ էլ բանակցություններ ենք սկսել էլեկտրամագնիսական սպառազինություն ստեղծելու ուղղությամբ»,- ասել է Ջամալովը:

Լուսանկարը՝ Meydan.TV-ի

15:35 18.12.2017

Ամենաշատ ընթերցվածները