ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Դեկտեմբերի 20-ից մինչև 2018թ. հունվարի 15-ն արգելվել է Սևանա լճում ձկան և խեցգետնի որսը
19:55 18.12.2017

Դեկտեմբերի 20-ից մինչև 2018թ. հունվարի 15-ն արգելվել է Սևանա լճում ձկան և խեցգետնի որսը

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «է)» կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1237-Ն որոշման N1 հավելվածի 7-րդ կետի «ա)» ենթակետով և 12-րդ կետի «դ)» ենթակետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2017 թվականի դեկտեմբերի 8-ի N2459-191 գրությունը՝ սույն թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ստորագրել է հրաման, որով արգելվել է 2017թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2018թ. հունվարի 15-ը Սևանա լճում ձկան և խեցգետնի որսը, ինչպես նաև ուժեղացվել է հսկողությունն ապօրինի ձկնորսության և ձկնային պաշարների պահպանության ուղղությամբ:

Մամուլի հաղորդագրություն

19:55 18.12.2017

Ամենաշատ ընթերցվածները