ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մարվել է Կապանի Հունան Ավետիսյան փողոցի 24 շենքում բռնկած հրդեհը
18:15 19.12.2017

Մարվել է Կապանի Հունան Ավետիսյան փողոցի 24 շենքում բռնկած հրդեհը

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Կապանի Հունան Ավետիսյան փողոցի 24 շենքում ժամը 11.30-ի սահմաններում տեղի ունեցել արտակարգ դեպք:

Դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկել 19 բնակարանում:

Դեպքի վայր է ժամանել մարզային հրշեջ փրկարարական վարչության օպերատիվ խումբը և շտապ օգնության ծառայությունը: Հրշեջները կանխել են հրդեհի տարածումը, այնուհետև մարել այն, զոհեր և վիրավորներ չկան:

Մանրամասները ճշտվում են:

Թագուհի Մաթևոսյան

Zangezur.TV

18:15 19.12.2017