ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Չինաստանում արտադրվել է Tesla-ի էլեկտրամոբիլի մրցակիցը
21:55 19.12.2017

Չինաստանում արտադրվել է Tesla-ի էլեկտրամոբիլի մրցակիցը

Չինական Nio ընկերությունը ներկայացրել է իր առաջին՝ ES8 էլեկտրական շարժիչով մեքենան, որն ունի էլեկտրական մեքենաներ արտադրող առաջատար ամերիկյան ընկերություն Tesla-ի Model X-իկես գինը: Այս մասին գրում է CNBC կայքը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Չինական արտադրության էլեկտրամոբիլը մոտ $68.000 արժե, այնինչ ամերիկյան Model X-ը՝ $126.000:

«Դժվար է ասել, թե սա ինչպես կազդի Չինաստանում Tesla–ի վաճառքի վրա. հնարավոր է՝ ընկերությունն ավելի քիչ մեքենա վաճառի, հնարավոր է նաև՝ կարողանա ապահովել իր վաճառքը, քանի որ շուկան գնալով մեծանում է»,- ասել է Nio ընկերության հիմնադիր Ուիլյամ Լին:

Լուսանկարը՝ Nio.io-ի

21:55 19.12.2017

Ամենաշատ ընթերցվածները