ԱՎԵԼԻՆ

Հասարակական

3,6 մլն դոլար «Հայաստանի մանուկներ հիմնադրամից»` գյուղական համայնքներին
16:55 20.12.2017

3,6 մլն դոլար «Հայաստանի մանուկներ հիմնադրամից»` գյուղական համայնքներին

«Հայաստանի Մանուկներ հիմնադրամ»-ի 14-րդ տարեկան ամփոփիչ երեկոյի ընթացքում հանգանակվել է 3,6 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է Asbarez-ը, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Նյու Յորքի հայտնի Սիփրիանի դահլիճում տեղի ունեցած երեկոյի գլխավոր հյուրերն են եղել Թոնի Շաֆրազը, դերասանուհի Անդրեա Մարտինը, դիզայներ Մայքլ Արամը, խահարար Ջոֆրի Զաքարյանը, դերասանուհի ու երգչուհի Վանեսա Ուիլյամսը և ուրիշներ:

Երեկոյի ընթացքում ողջույնի խոսքով է հանդես եկել և հայ մանուկների անունից հիմնադրամին երախտագիտություն հայտնել Լեռնագոգ գյուղից 16-ամյա Նարե Գալստյանը:

Երեկոյի ընթացքում հանգանակված գումարն ուղղվելու է գյուղական համայնքներում հիմնադրամի կողմից ներկայացված կրթական ու առողջապահական ծրագրերի իրագործմանը: Առանձին ուշադրություն է դարձվելու SMART նորարական նախաձեռնությանը, որի համաձայն՝ երեխաները գյուղերում ստանալու են թվային ոլորտի արհեստագիտության կրթություն:

Լուսանկարը՝ Armtimes.com-ից

16:55 20.12.2017

Ամենաշատ ընթերցվածները