ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Մամեդյարովը հայտնել է Նալբանդյանի հետ հանդիպման հավանական ժամկետը
20:35 20.12.2017

Մամեդյարովը հայտնել է Նալբանդյանի հետ հանդիպման հավանական ժամկետը

ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հաջորդ հանդիպումը հավանաբար կկայանա հունվարի կեսին: Trend գործակալության տեղեկացմամբ այս մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մամեդյարովը, փոխանցում է «Շաբաթ» լրատվակայքը:

«Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպման օրը դեռ դժվար է նշել, սակայն ակնկալվում է այն անցկացնել 2018-ի հունվարի կեսին»,- ասել է Մամեդյարովը:

Լրատվակայքը հիշեցնում է, որ դեկտեմբերի 6-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում կայացավ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը։

Լուսանկարը՝ OSCE.org-ի

20:35 20.12.2017