ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հացադուլ հայտարարած Յուրի Ավագյանի մոտ թոքաբորբ է հաստատվել
14:15 21.12.2017

Հացադուլ հայտարարած Յուրի Ավագյանի մոտ թոքաբորբ է հաստատվել

«Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ «Հանուն գիտություն զարգացման»  նախաձեռնության անդամ, արդեն երեք օր հացադուլ հայտարարած Յուրի Ավագյանի մոտ կասկածվող թոքաբորբը դեկտեմբերի 20-ին հաստատվել է. նա տեղափոխվել է հիվանդանոց։ Յուրի Ավագյանը դադարեցրել է հացադուլը։   

«Նշենք, որ նախօրեին Ավագյանը բժշկական կենտրոնում հետազոտվել էր, սակայն նրա մոտ թոքաբորբ էր հաստատվել։ «Հանուն գիտության զարգացման» անդամներն արդեն երրորդ օրն է, ինչ ԵՊՀ լսարաններից մեկում վերսկսել են մոտ մեկ ամիս առաջ դադարեցված հացադուլը։ Նրանք պահանջում են պահպանել ակադեմիական տարկետման իրավունքը։ Այժմ հացադուլը շարունակում է միայն Դավիթ Պետրոսյանը»,- գրել է թերթը։

Լուսանկարը՝ Azatutyun.am-ի

14:15 21.12.2017

Ամենաշատ ընթերցվածները