ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Պետք է որոշում կայացնել ոչ թե Ադրբեջանի դեմ, այլ Ադրբեջանի հետ». Ալբերտ Վայլեր
14:55 21.12.2017

«Պետք է որոշում կայացնել ոչ թե Ադրբեջանի դեմ, այլ Ադրբեջանի հետ». Ալբերտ Վայլեր

«Փաստ է, որ Արցախի հակամարտության լուծման գործում ԵԱՀԿ Մինսկի խումբը մեծ կարևորություն ունի։ Հատկապես Ռուսաստանի և Ֆրանսիայի՝ որպես մեծ երկրների դերն է կարևորվում։ Հակամարտությունը պետք է խաղաղ լուծում ունենա։ Այդ համատեքստում պետք է սերտորեն գործակցենք  Ադրբեջանի հետ, ինչը մեզ թույլ կտա խնդիրը ոչ թե արագ լուծել, այլ դանդաղ, բայց՝ խելամտորեն»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը։ 

Նրա համոզմամբ խնդրի խելամիտ լուծումը ենթադրում է երկուստեք փոխզիջումների ճանապարհ։ «Առավոտ»-ի նկատառմանն ի պատասխան՝ թե Ադրբեջանն իր ռազմատենչ քաղաքականությամբ ցույց է տալիս, որ չի ցանկանում բանակցել փոխզիջումների շուրջ, նա այդպես արձագանքեց.«Պետք է որոշում կայացնել Ադրբեջանի հետ, ոչ թե Ադրբեջանի դեմ։ Այդ հարցում Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, կարող է լավ «մոդերատորի» դեր տանել, որպեսզի հարցը լավագույնս լուծվի։ Այսինքն՝ երրորդ երկրի բարի կամքի դրսևորումը նպաստավոր կլինի՝ ի դեմս երկու կողմից փոխզիջումների»։

Ալբերտ Վայլերի կարծիքով Ռուսաստանը շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ.«Բայց Ռուսաստանը նաև Ադրբեջանի հետ է շատ լավ հարաբերությունների մեջ։ Որպես մեծ երկիր՝ նա կարող է էական ազդեցություն ունենալ Արցախի խնդրի կարգավորման գործում։ Այդ նպատակով պետք է օգտագործել ցանկացած հնարավորություն հակամարտության խաղաղ կարգավորման համար»։

Լուսանկարը՝ Mdr.de-ի

14:55 21.12.2017

Ամենաշատ ընթերցվածները