ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գորիս-Կապան ավտոճանապարհին մեքենա է շրջվել
17:15 21.12.2017

Գորիս-Կապան ավտոճանապարհին մեքենա է շրջվել

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 18:38-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Գորիս-Որոտան ավտոճանապարհի 2-րդ ոլորանին ավտոմեքենա է շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 16-րդ կմ-ին «ԳԱԶ-24» մակնիշի 34 AA 322 պետհամարանիշով (վարորդ՝ 1963թ. ծնված Ա. Օ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորներ՝ 1941թ. ծնված Ռ. Օ.-ը և 1963թ. ծնված Կ. Կ.-ը դուրս են բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով և տեղափոխվել Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

17:15 21.12.2017

Ամենաշատ ընթերցվածները