ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Իսրայելում առաջարկում են խզել կապերը ՄԱԿ-ի հետ
16:35 22.12.2017

Իսրայելում առաջարկում են խզել կապերը ՄԱԿ-ի հետ

ԱՄՆ-ում Իսրայելի նախկին դեսպան ու Իսրայելի ներքին քաղաքականության հարցերով նախարարի տեղակալ Միխաել Օրենը հայտարարել է ՄԱԿ-ի հետ Երուսաղեմի կապերը խզելու մասին:

«ՄԱԿ-ը մերժում է Իսրայելի ու Երուսաղեմի կապը, իսկ ես ասում եմ, որ մեզ անհրաժեշտ է չեզոքացնել ու հետո վերացնել կապը Միացյալ Ազգերի Կազմակերպության հետ»,- հայտարարել է Օրենը՝ սոցիալական ցանցերի իր էջերում տեղադրված տեսաուղերձում, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը РИА-ին հղումով:

Գործիչը գտնում է, որ ՄԱԿ-ի ներկայացուցչությունը Երուսաղեմում էական ոչինչ չի անում, պետք է ազատել նրանց կողմից զբաղեցված շենքը այն ավելի լավ նպատակի ծառայեցնելու համար:

Դեկտեմբերի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին, ինչից հետո ստորագրեց հրաման՝ դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին: Որոշումը իսրայելա-պաղեստինյան նոր բախումների, զոհերի ու վիրավորների պատճառ դարձավ, քննադատվեց ու չընդունվեց տասնյակ երկրների կողմից:

Իսկ դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հակաօրինական ճանաչեց Թրամփի որոշումն ու ընդունված բանաձևով չճանաչեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: Փաստաթուղթն ընդունվեց 128 երկրների կողմ քվեարկությամբ, 9 երկիր դեմ էր, 35-ը՝ ձեռնպահ, ևս 20 երկիր որոշել էր առհասարակ չհայտնել դիրքորոշում:

16:35 22.12.2017