ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Թուրքիան Ս-400-ների համար մասամբ կվճարի իր հաշվին, մասամբ՝ ռուսական վարկի». Կոժին
18:15 22.12.2017

«Թուրքիան Ս-400-ների համար մասամբ կվճարի իր հաշվին, մասամբ՝ ռուսական վարկի». Կոժին

Դեկտեմբերի 21-ին ՌԴ նախագահի ռազմատեխնիկական հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել է, որ Թուրքիային Ս-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման համաձայնագիրը գրեթե բոլոր ասպեկտներով համաձայնեցվել է: Անկարան համակարգերի համար կվճարի Ռուսաստանի տրամադրած վարկի միջոցներից և մասամբ էլ սեփական հաշվից: Փոխանցում է «Ռազմ.ինֆո» մասնագիտացված լրատվակայքը «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հղումով:

«Հուսով եմ, որ փաստացի պայմանագիրը բառացիորեն օրերս մտնում է ռեալիզացման փուլ, բոլոր ասպեկտները որոշվել են, այդ թվում՝ ֆինանսական: Պայմանագիրը բաղկացած կլինի ֆինանսական երկու բաղադրիչից: Պայմանագրի մի մասը կվճարի թուրքական կողմը, իսկ մյուս մասը՝ Ռուսաստանի տրամադրած վարկի հաշվին կվճարվի»,– նշել է Կոժինը:

Ըստ Կոժինի՝ մատակարարումը կսկսվի շուրջ 2 տարուց՝ այն է՝ 2019թ. վերջից և 2020 թվականի սկզբից: ՌԴ նախագահի օգնականը չի նշել, թե Թուրքիային քանի նման համակարգ կտրամադրեն:

Ավելի վաղ Թուրքիայի Պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Ս-400-ների առաջին համալիրները ստանալու են 2019թ.։ Թուրքիային ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ-ներ վաճառելու վերաբերյալ պայմանագրի գումարը գերազանցում է 2 մլրդ դոլարը: Ռուսաստանյան կողմն ավելի վաղ հայտարարում էր, մատակարարումը կսկսի գումարի ամբողջական վճարումից հետո։

Դեկտեմբերի 14-ին էլ Թուրքիայի արտգործնախարարը հայտնել էր, որ Թուրքիայում Ս-400-ների տեղակայման համար տեխնիկական աշխատանքներ են արվում։ Թուրքիան համապատասխան ինժեներներ կպատրաստի, անհրաժեշտության դեպքում հնարավոր է ՌԴ-ից ևս տեխնիկներ և ինժեներներ հրավիրվեն։

Լուսանկարը՝ SputnikNews.com-ի

18:15 22.12.2017