ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ այցելում է Մոսկվա
20:15 22.12.2017

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ այցելում է Մոսկվա

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Մոսկվայում բանակցություններ է վարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Մինչ հանդիպման մեկնարկը Ջոնսոնն ասել է, որ չնայած երկկողմ հարաբերություններում առկա խնդիրներին՝ Ռուսաստանը և Բրիտանիան պետք է միասին աշխատեն «հանուն խաղաղության և անվտանգության»:

Լավրովի խոսքերով Մոսկվան ցանկանում է, որպեսզի բանակցությունները հանգեցնեն երկկողմ կապերը վերականգնելու կոնկրետ քայլերի: Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են «ծայրահեղ ցածր» մակարդակի վրա: Փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ակնկալվում է, որ նախարարները քննարկելու են նաև Հյուսիսային Կորեային, Իրանին, Սիրիային և Ուկրաինային առնչվող խնդիրները:

Այցի նախօրեին Ջոնսոնը հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է վերջ տա «Եվրոպայում իրավիճակը ապակայունացնելու փորձերին»:

2012 թվականից հետո սա Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի առաջին այցն է Ռուսաստան:

Լուսանկարը՝ Tass.ru-ի

20:15 22.12.2017

Ամենաշատ ընթերցվածները