ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապան-Գորիս ավտոճանապարհին մեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին
13:35 23.12.2017

Կապան-Գորիս ավտոճանապարհին մեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 23:58-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Սովխոզ» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 3-րդ կմ-ին Nissan Teana մակնիշի 34 ZS 006 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Շ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել  ճամփեզրի արգելապատնեշին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

13:35 23.12.2017

Ամենաշատ ընթերցվածները