ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

«Թուրքիան չպետք է տեղ գտնի Եվրամիությունում». Ավստրիայի ԱԳՆ
14:35 25.12.2017

«Թուրքիան չպետք է տեղ գտնի Եվրամիությունում». Ավստրիայի ԱԳՆ

Թուրքիան վերջին տարիներին իր վարած քաղաքականության համար պետք է տեղ չունենա ԵՄ-ում, արդար կլինի դադարեցնել բանակցությունները նրա՝ Եվրամիությանը անդամակցելու շուրջ: Այսպիսի միտք է արտահայտել Ավստրիայի կանցլեր, Արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

«Մենք տեսնում ենք մարդու հիմնարար իրավունքների զգալի խախտումներ: Ես չեմ ուզում համաձայնել այն մտքի հետ, որ ԵՄ-ն տեսնում է այդ ամենն ու ձևացնում ասես ոչինչ էլ չի եղել: Իմ կարծիքով Թուրքիան մանավանդ վերջին տարիներին իր վարած քաղաքականության համար չպետք է լինի ԵՄ-ում: Արդար կլիներ, եթե դադարեցվեին բոլոր տեսակի բանակցություները նրա անդամակցության շուրջ»,- ասել է կանցլերն ու հավելել, որ Եվրամիությունում այժմ չկա այս հարցով մեծամասնություն, բայց ինքը հույս ունի, որ մոտակա տարիներին ԵՄ-ին կհաջողվի դուրս թողնել Թուրքիային:

Սեբաստյան Կուրցը նաև հայտնել է, որ Թուրքիան փորձում է ճնշում գործադրել Ավստրիայում, Գերմանիայում գործող թուրքական համայնքների վրա:

Լուսանկարը՝ Politico.eu-ի

14:35 25.12.2017

Ամենաշատ ընթերցվածները