ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Պուտինը շնորհավորել է Ալիեւի 56-րդ տարեդարձը և նրան Ռուսաստանի բարեկամ անվանել
14:55 25.12.2017

Պուտինը շնորհավորել է Ալիեւի 56-րդ տարեդարձը և նրան Ռուսաստանի բարեկամ անվանել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 24-ին շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան 56-րդ տարեդարձի առթիվ:

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, փոխանցում «Հայկական ժամանակ»-ը՝ շնորհավորական ուղերձում Պուտինն Ալիևին որակել է որպես Ռուսաստանի բարեկամ, ով անձնական մեծ ներդրում է ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում:

«Որպես ՌԴ իսկական ընկեր՝ Դուք անձնական մեծ ներդրում եք կատարել ռազմավարական գործընկերների հարաբերությունների ամրապնդման համար: Ջերմորեն եմ հիշում մեր՝ վերջերս կայացած հանդիպումները Սոչիում և Թեհրանում»,- նշել է նա:

Նշվում է, որ ՌԴ նախագահն Ադրբեջանի նախագահին նաև մաղթել է ամուր առողջություն, երջանկություն, բարեկեցություն ու հաջողություններ:

Լուսանկարը՝ Yerakouyn.com-ի

14:55 25.12.2017