ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Բնապահպանության նախարարությունն ամփոփել է անցնող տարին
16:15 25.12.2017

Բնապահպանության նախարարությունն ամփոփել է անցնող տարին

ՀՀ Բնապահպանության նախարարությունն ամփոփել է անցնող տարվա գործունեությունը, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:

ՀՀ Կառավարության 2017թ. գործունեության ծրագրի կատարում

ՀՀ Կառավարության 2017 թ․ գործունեության ծրագրով նախատեսված

– բոլոր 21 միջոցառումներն իրականացվել են սահմանված ժամկետներում, այդ թվում ոչ միայն ապահովվել է բոլոր նախագծերի սահմանված ժամկետներում ներկայացումը, այլև դրանցից 13-ն արդեն իսկ ընդունվել կամ հավանության են արժանացել ՀՀ Կառավարության կողմից,

– 9 գերակա խնդիր ևս իրականացվել է սահմանված ժամկետներում:

Ըստ շրջակա միջավայրի պահպանության բնագավառների` նախարարության գործունեության հիշատակման արժանի կարևոր ցուցանիշներն են.

1. Օրինաստեղծ աշխատանք

Ընդունվել են նախարարության կողմից մշակված 51 իրավական ակտ, ՀՀ Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումների իրականացման ապահովման շրջանակներում մշակվել և քննարկման փուլում է գտնվում «Էկոլոգիական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը:

Ջրային ռեսուրսների պահպանություն

2.1.  Սևանա լիճ

1)   Սևանա լճի մակարդակը 25.12.2017թ. դրությամբ կազմել է 1900.42մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ (1900.47մ) նվազել է 0.05 մ-ով: 2017թ․ համար Սևանա լճից ոռոգման նպատակով սահմանվել է մինչև 270 մլն խ/մ չափաքա­նակ: Բացթողնված ջրաքանակը կազմել է 266.757 մլն խ/մ, ինչը 99.622 մլն խ/մ–ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: 2017թ․ դեկտեմբերի 18-ի դրությամբ Սևանա լիճ Արփա-Սևան ջրատարով տարեսկզբից մուտք է գործել շուրջ 109.290 մլն խ/մ ջրաքանակ, ինչը 10.559 խ/մ–ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: Սևանա լճի ջրի թափանցիկությունը 2017 թվականին եղել է 13 մետր:

2)  Սևանա լճի ջրածածկվող անտառտնկարկների մաքրման աշխատանքներ

«Սևան» ազգային պարկի ջրածածկման ենթակա անտառտնկարկներով տարածքներից 2017թ․ մաքրվել է 78.1 հա տարածք, որից 64 հա ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին՝ մաքրվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից, 14․1 հա ֆիզիկական անձանց կողմից՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ կնքված  պայմանագրերով։ 2005-2017 թվականների ընթացքում մաքրվել է 2064․17 հա տարածք։

2.2. Արարատյան դաշտի ջրեր

2017թ. սեպտեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են Արարատի և Արմավիրի մարզերի ջրային ռեսուրսների փաստացի վիճակի պահպանության նկատմամբ ուսումնասիրություններ 239 ձկնաբուծական տնտեսությունների 584 խորքային հորերի նկատմամբ: Նշված ձկնաբուծական տնտեսություններից գործում է 124-ը:

Ձկնաբուծական նպատակով օգտագործվող փաստացի ջրաքանակը շուրջ 20947 լ/վ է, ինչը տարեկան կազմում է մոտ 660 մլն մ3 ջրաքանակ: 2017թ. Արարատյան դաշտում լուծարվել է 1, կոնսերվացվել է 16 և փականային ռեժիմի է բերվել 150 հորատանցք, որի արդյունքում խնայված ջրաքանակը կազմել է 5035 լ/վ, ինչը տարեկան կազմում է շուրջ 159 մլն/խմ: Մշտադիտարկումների արդյունքում նկատվել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրի մակարդակի կայունացում և որոշ հատվածներում բարձրացման միտում։

3. Կենսառեսուրսների պահպանություն

Իրականացվում է Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը, որի հիմնական նպատակն է «Դիլիջան» ազգային պարկում հիմնել նշված տեսակի կենսունակ վերարտադրվող խումբ: Ծրագրի գործողությունները ներառում են «Դիլիջան» ազգային պարկում եղջերուների բազմացման կենտրոնի ստեղծում, նշված տեսակի 4 արու և 11 էգ առանձնյակների ձեռքբերում և տեղափոխում Հայաստան, բազմացման կենտրոնի աշխատակիցների ուսուցում, կենդանիների խնամք, բազմացում, ազատ արձակում բնություն և հետագա մոնիթորինգ: ՌԴ բնական ռեսուրսների և էկոլոգիայի նախարարությունը համաձայնություն է տվել կովկասյան ազնվացեղ եղջերուի մի քանի առանձնյակներ հայկական կողմին անվճար տրամադրել:

3.1. ԲՀՊՏ տարածքների զարգացում (ընդլայնում) 2016 թ․ դեկտեմբերի 12-ին «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման նպատակով ՀՀ ԲՆ և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև ստորագրվել է Փոխըմբռնման Հուշագիր, որով նախատեսվում է «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրի բազայի վրա ստեղծել նոր՝ «Ջերմուկ» ազգային պարկ:

Մշակվում է «Իջևանի անտառային» արգելավայրի կառավարման պլանի նախագիծը։ Աշխատանքներ են տարվում ՀՀ Սյունիքի մարզում «Տաթև» ազգային պարկի ստեղծման ուղղությամբ: Բյուրականի աստղադիտարանի ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ուժերով ստեղծել բնության հատուկ պահպանվող տարածք՝ աստղադիտարանին պատկանող մոտ 50 հա տարածքի վրա։

3.2. Անտառապատման և անտառվերականգնման աշխատանքներ

Պահպանվող տարածքներ

Անտառվերականգնում

Տնկարանի հիմնում և խնամք

Տնկանյութի աճեցում, հազ. հատ 

սերմնաբուսակներ

տնկիներ

1.<<Արփի լիճ>> ազգային պարկ>> ՊՈԱԿ

0.5հա

2.<Զիկատար>> բնապահպանական կենտրոն>> ՊՈԱԿ

1 հա 2.5 հազ. հատ

3.3 հազ. հատ

3.<<Արգելոցապարկային համալիր>> ՊՈԱԿ

7 հա

2.5 հա

2.9 հազ. հատ

33.5 հազ. հատ

4. <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիր ՊՈԱԿ

2.0 հա

–  

Շարունակությունը՝ այստեղ:

16:15 25.12.2017

Ամենաշատ ընթերցվածները