ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Արտերկրում ռազմակայանների ստեղծումը Ռուսաստանի համար ինքնանպատակ չէ». Լավրով
16:55 25.12.2017

«Արտերկրում ռազմակայանների ստեղծումը Ռուսաստանի համար ինքնանպատակ չէ». Լավրով

«Արտերկրում ռազմակայանների ստեղծումը Մոսկվայի համար ինքնանպատակ չէ»,- РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով այդ խնդրում Մոսկվայի քաղաքականությունը տարբերվում է Արևմուտքի գործելաոճից: Փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ի տարբերություն այլ երկրների՝ մենք ռազմական էքսպանսիայի կողմնակիցներ չենք: Արտերկրում, այդ թվում ասենք Լատինական Ամերիկայում, ռազմակայանների ստեղծումը հանուն ուժի տարածման մեզ համար ինքնանպատակ հանդիսանալ չի կարող: Իսկ Արևմուտքի, նախևառաջ ՆԱՏՕ-ի քայլերը Մոսկվայում լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Խոսքը նախևառաջ Ռուսաստանի սահմանների երկայնքով ռազմական ենթակառույցների ստեղծման և Եվրոպայում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգի [բաղադրիչների] տեղակայման մասին է»,- նշել է Լավրովը:

Լուսանկարը՝ Fakty.ictv.ua-ի

16:55 25.12.2017

Ամենաշատ ընթերցվածները