ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

2017-ին մոտ 15%-ով ավելի պտուղբանջարեղեն է մթերվել
21:15 25.12.2017

2017-ին մոտ 15%-ով ավելի պտուղբանջարեղեն է մթերվել

2017 թվականին մոտ 15%-ով աճել է մթերված պտուղբանջարեղենի քանակը՝ կազմելով 70,000 տոննա 2016թ. 61,000 տոննայի համեմատ: Այս մասին ՀՀ Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, հայտարարել է փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Նրա խոսքով Հայաստանից արտահանվել է 119,200 տոննա պտուղբանջարեղեն: Պտուղբանջարեղենի հիմնական մասն արտահանվել է Ռուսաստան:

Խաղող վերամշակող ընկերությունների կողմից ընթացիկ տարում մթերվել է 110,9 տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 109,8 տոննայի դիմաց:

Անդրադառնալով գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրին, որին մասնակցում է 15 ֆինանսական կառույց, փոխնախարարը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսված մոտ 2,4 մլրդ դրամի վարկերից 16 վերամշակող ընկերության արդեն իսկ տրամադրվել է մոտ 1,2 մլրդ դրամ:

21:15 25.12.2017

Ամենաշատ ընթերցվածները