ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Վահե Հակոբյանը հանդիպել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին
13:15 27.12.2017

Վահե Հակոբյանը հանդիպել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին

Դեկտեմբերի 25-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հրավերով այցելել է Երևանում ԻԻՀ դեսպանություն, որտեղ հանդիպել է դեսպանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության, Սյունիքի և Իրանի միջև տնտեսության, մշակույթի, առևտրի ու այլ ոլորտների զարգացմանն ուղղված հարցեր:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին անդրադարձել է օրերս Կապանում բացված «Արաս» ազատ գոտու գրասենյակի գործունությանը՝ նշելով, որ այն ամրապնդելու է երկու երկրների միջև առևտրային կապերը, նպաստելու մշակութային կյանքի ու զբոսաշրջության զարգացմանը:

Մարզպետ Վահե Հակոբյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ընդունելության համար, ներկայացրել Սյունիքի մարզի տնտեսության ճյուղերը, զարգացման հեռանկարներն ու իրականացվող ծրագրերը: Նշվել է, որ «Սյունիքի մարզի զարգացման և ներդրումների հիմնադրամ»-ի և Իրանի Իսլամական Հանրապետության «Արաս» ազատ տնտեսական գոտու միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որում ընդգրկվել են Սյունիքի ու Իրանի միջև տնտեսության, մշակույթի, զբոսաշրջության համագործակցության ոլորտները:

Հանդիպմանը երկուստեք ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ակտիվացնելու իրանցի ու սյունեցի գործարարների երկկողմ այցերը, որոնք կնպաստեն ներդրումային ծրագրերի զարգացմանն ու իրականացմանը: 

Հանդիպման ավարտին մարզպետ Վահե Հակոբյանի պատվին դեսպանությունում տրվել է պաշտոնական ընթրիք, երկուստեք փոխանակվել են նվերներով:

ՀՀ Սյունիքի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

13:15 27.12.2017

Ամենաշատ ընթերցվածները