ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վին Դիզելը` 2017-ի ամենաշահութաբեր դերասան
18:35 27.12.2017

Վին Դիզելը` 2017-ի ամենաշահութաբեր դերասան

«Ֆորսաժ 8»-ի (The Fate of the Furious) հաջողության շնորհիվ ամերիկացի դերասան Վին Դիզելը դարձել է 2017թ. ամենաշահութաբեր դերասանը: Այդ է վկայում Forbes-ի վարկանիշը՝ հիմնված Box Office Mojo կայքի տվյալների վրա: Կայքը հետևում է կինովարձույթում ֆիլմերի հավաքած գումարներին:

Ըստ պարբերականի, որին հղումով փոխանցում է PanARMENIAN.Net-ը, սուպերհերոսներն ու ջեդայները վատ շահույթ չեն բերում կինովարձույթին, սակայն, այնուամենայնիվ, առավել շահութաբեր են էքշն-ֆիլմերի դերասանները:

Վարկանիշի 2-րդ հորիզոնականում Դուեյն Ջոնսոնն է՝ նույնպես «Ֆորսաժ 8»-ի շնորհիվ, իսկ երրորդ տեղում «Հրաշք կինը» ֆիլմի գլխավոր դերակատար Գալ Գադոտն է: Նրա արդյունքին մեծապես նպաստել է նաև մասնակցությունը «Արդարության լիգա»-ին:

Առաջին տասնյակում են նաև դերասաններ Էմմա Ուոթսոնը, Ջոնի Դեպը, Դեյզի Ռիդլին, Թոմ Հոլանդը, Քրիս Փրեթը, Քրիս Հեմսվորթը և Ջոն Բոյեգան:

Ավելի վաղ Forbes-ը կազմել էր 2017թ. ամենագերագնահատված դերասանների ցանկը, որը գլխավորում է հոլիվուդյան դերասան Մարկ Ուոլբերգը: «Հայրենասերի օրը» ֆիլմի համար նրան $68 մլն կանխավճար է տրվել, որը գերազանցել է ֆիլմի համաշխարհային վարձույթից ստացված գումարը:

Լուսանկարը՝ NickiSwift.com-ի

18:35 27.12.2017