ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Քաջարանում Ամանորի միջոցառումների մեկնարկը տրված է
21:35 27.12.2017

Քաջարանում Ամանորի միջոցառումների մեկնարկը տրված է

Բարձր տրամադրությամբ ու հրավառությամբ դեկտեմբերի 26-ի երեկոյան Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գլխավորությամբ վառվեցին Քաջարան համայնքի գլխավոր տոնածառի լույսերը: Նոր սպասումներով և դրական ակնկալիքներով բազմաթիվ քաջարանցիներ էին եկել՝ մասնակցելու միջոցառմանը:

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը շնորհավորեց ներկաների գալիք Նոր Տարին և Սուրբ Ծնունդը՝ մաղթելով հաջողություն, ամենայն բարիք, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի  ղեկավարությանը մշտապես քաղաքի կողքին գտնվելու համար:

Քաջարանի համայնքապետի խորհրդական Արմենակ Հայրապետյանի տեղեկացմամբ տոնական միջոցառումներ տեղի կունենան խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում, դպրոցներում և մանկապարտեզներում՝ հագեցած տարատեսակ երաժշտական և թատերային ներկայացումներով: Նրա խոսքով դեկտեմբերի 31-ին տեղի կունենա տոնական միջոցառման գլխավոր տոնահանդեսը:

Տոնածառի լույսերի միացման տոնական միջոցառումն ուղեկցվեց համերգային ծրագրով, հրավառությամբ, հյուրասիրությամբ: Տոնական զարդարանք է հաղորդվել նաև քաղաքի մյուս հատվածներին, լուսավորություն է ստացել ամբողջ քաղաքը: 

Թագուհի Մաթևոսյան

Zangezur.TV

21:35 27.12.2017

Ամենաշատ ընթերցվածները