ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Անհամբեր սպասում եմ, թե ապագայում մենք ուր պետք է հասնենք միասին. ԱՄՆ դեսպան
15:55 28.12.2017

Անհամբեր սպասում եմ, թե ապագայում մենք ուր պետք է հասնենք միասին. ԱՄՆ դեսպան

«Հայ-ամերիկյան հարաբերությունները խարսխված են ընդհանուր արժեքների ու փոխադարձ հարգանքի վրա»,- Ամանորին ընդառաջ պատրաստված տեսանյութում ամփոփելով հայ-ամերիկյան հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ նշում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները: Այս մասին տեղեկանում ենք «Հայկական ժամանակ»-ից:

«Վերջին 25 տարիների ընթացքում մենք տրամադրել ենք ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար աջակցություն էներգետիկ և սոցիալական ոլորտների բարեփոխումների, բիզնես միջավայրի զարգացման, անկախ լրատվամիջոցների ու քաղաքացիական ակտիվության խթանման համար»,- նշում են նրանք:

Դեսպանատան տնտեսական ու կոմերցիոն հարցերով պատասխանատու Ռաֆայել Սամբուն նշում է, որ վերջին երկու տարիներին դեսպանատունն օգնել է ապահովել 600 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, ինչի արդյունքում աշխատատեղեր են ստեղծվել:

«Հիմնվելով հայ-ամերիկյան 25-ամյա բարեկամության վրա՝ ես անհամբեր սպասում եմ, թե ապագայում մենք ուր պիտի հասնենք միասին»,- նշում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:

Լուսանկարը՝ Azatutyun.am-ի

15:55 28.12.2017

Ամենաշատ ընթերցվածները