ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Սիրիայի հյուսիսում հայկական համայնքից շատ քիչ մարդ է մնացել». Պուտինի հատուկ ներկայացուցիչ
16:15 28.12.2017

«Սիրիայի հյուսիսում հայկական համայնքից շատ քիչ մարդ է մնացել». Պուտինի հատուկ ներկայացուցիչ

Սիրիայի հյուսիսում կոմպակտ բնակվող հայկական համայնքից շատ քիչ մարդ է մնացել: Այդ մասին հայտարարել է Սիրիայի գծով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը՝ խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Հատուկ ներկայացուցիչը միջսիրիական կարգավորման գործում կարևորել է եկեղեցու դերը՝ հայտարարելով, որ Մոսկվան եկեղեցու աջակցությունը և օգնությունն է ակնկալում ստանալ կարգավորման հարցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Քրիստոնյաներից շատ-շատերն են հեռացել Սիրիայից, շատերը վախենում են հետապնդումներից: Իսկ եթե խոսելու լինենք զուտ ազգային համայնքների մասին, ապա հայերն, օրինակ, ովքեր կոմպակտ ապրում էին երկրի հյուսիսում, այժմ հիմնականում հեռացել են, գործնականում շատ-շատերը մեկնել են երկրից »,-  ասել է Լավրենտևը:

Նա մեծապես կարևորել է հանդուրժողականության և միջկրոնական համաձայնության հարցը:

«Եթե բոլոր եկեղեցիների ղեկավարները նպաստեին միասնությանը, համախմբմանը, շատ լավ կլիներ: Մենք հուսով ենք, որ այդպես կլինի»,- ասել է Լավրենտևը:

Լուսանկարը՝ RT.com-ի

16:15 28.12.2017

Ամենաշատ ընթերցվածները