ԱՎԵԼԻՆ

Մամուլ

ԱԱԾ-ն հաստատեց՝ կանխվել է ԻՊ-ի հետ առնչություն ունեցող անձի մուտքը Հայաստան
16:35 28.12.2017

ԱԱԾ-ն հաստատեց՝ կանխվել է ԻՊ-ի հետ առնչություն ունեցող անձի մուտքը Հայաստան

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը, ի պատասխան Aravot.am-ի հարցման, հաստատել է տեղեկությունը, որ օրեր առաջ ուժային կառույցների կողմից կանխվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ առնչության մեջ կասկածվող օտարերկրյա պետության քաղաքացու մուտքը Հայաստան:

«ԱԱԾ ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իսկապես կանխվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ առնչության մեջ կասկածվող օտարերկրյա պետության քաղաքացու մուտքը Հայաստանի Հանրապետություն»,- նշել են ԱԱԾ-ից, սակայն օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակելու պատճառաբանությամբ դեպքի հետ կապված այլ մանրամասներ չեն հայտնել:

Նշվել է, որ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների մասին հավաստի տեղեկություններ ստանալու դեպքում կանխարգելիչ նման միջոցառումներ մշտապես են իրականացվում: Մասնավորապես միայն 2017թ. ընթացքում հակաահաբեկչական միջոցառումների շրջանակներում արգելվել է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ հնարավոր առնչության մեջ կասկածվող այլ պետության 960 քաղաքացու մուտքը Հայաստանի Հանրապետություն, ևս 95 օտարերկրացի վերցվել է սահմանային վերահսկողության հատուկ հետախուզման ռեժիմով:

16:35 28.12.2017

Ամենաշատ ընթերցվածները