ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Արարատի վրա Նոյան տապանի գոյության հնարավոր ապացույցներ են գտնվել
18:35 28.12.2017

Արարատի վրա Նոյան տապանի գոյության հնարավոր ապացույցներ են գտնվել

ԱՄՆ Geoscience ինստիտուտի գիտնականները հայտարարել են, որ Արարատ լեռան վրա գտել են Նոյան տապանի մասին աստվածաշնչյան պատմության ապացույցները: Այս մասին կարդում ենք PanARMENIAN.Net-ում:

Աշխարհի ավելի քան 100 հետազոտող էր հավաքվել Թուրքիայում՝ Արարատ լեռան վերաբերյալ եռօրյա միջազգային սիմպոզիումի՝ իմանալու, թե կարող են արդյոք իրենք գտնել այն վայրը, որտեղ, ըստ ավանդապատումի, կանգ է առել Նոյան տապանը, գրում է բրիտանական Daily Mail-ը:

Դեռևս 2010թ. մի խումբ չինացի և թուրք գիտնականներ գիտարշավ էին կազմակերպել՝ ուսումնասիրելու այն շրջանը, որտեղ կանգ է առել Նոյան տապանը և գտնելու դրա մնացորդները: Գիտարշավից մի քանի շաբաթ անց նրանք հայտարարեցին, որ 4000 մ բարձրության վրա գտել են 150 մ երկարությամբ և նավի մնացորդներ հիշեցնող փայտի կտորներ:

Լուսանկարը՝ BestOfArmenia.com-ի

18:35 28.12.2017