ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Մոսկվան պլանավորում է կապիտալ նորոգման աշխատանքներ իրականացնել Վերին Լարսում». Կարասին
15:15 29.12.2017

«Մոսկվան պլանավորում է կապիտալ նորոգման աշխատանքներ իրականացնել Վերին Լարսում». Կարասին

Մոսկվան պլանավորում է կապիտալ նորոգման աշխատանքներ իրականացնել Վերին Լարսի անցակետում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, գրում է Известия-ն, որին հղումով փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը: 

«Այժմ նախապատրաստվում են ռուս-վրացական սահմանին Վերին Լարսի անցակետի վերականգնողական մասշտաբային աշխատանքներ: Նպատակը մեր երկրների միջև ցամաքային հաղորդակցության ուղին թեթևացնելն է»,- ասել է Կարասինը:

Փոխարտգործնախարարը նաև նշել է, որ ռուս-վրացական սահմանին աշխատում է միայն մեկ անցակետ, որը խիստ ծանրաբեռնված է և քաղաքացիները ստիպված են լինում երկար ժամանակ սպասել սահմանը հատելու համար:

Լուսանկարը՝ HayInfo.ru-ի

15:15 29.12.2017

Ամենաշատ ընթերցվածները