ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Բակո Սահակյանը ԱՀ մի շարք օրենքներ է ստորագրել
17:15 29.12.2017

Բակո Սահակյանը ԱՀ մի շարք օրենքներ է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին ԱՀ մի շարք օրենքներ է ստորագրել։

Բակո Սահակյանը ստորագրել է.

«Ավելացված արժեքի հարկի մասին» Արցախի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին»,

«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին»,

«Հարկերի մասին» Արցախի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Արցախի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին»,

«Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Արցախի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,

«Պետական կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»,

«Եկամտային հարկի մասին» Արցախի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,

«Վիճակախաղերի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,

«Հաստատագրված վճարների մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

«Հարկային ծառայության մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

«Արցախի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։

Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմ

Լուսանկարը՝ Hayeli.am-ի

17:15 29.12.2017

Ամենաշատ ընթերցվածները