ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Հայտնի է դարձել՝ ինչպես է Պուտինը նշելու Ամանորը
19:55 29.12.2017

Հայտնի է դարձել՝ ինչպես է Պուտինը նշելու Ամանորը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամանորյա տոները կանցկացնի տանը՝ ընտանիքի հետ, այս մասին գրում է lenta.ru-ն՝ հղում անելով նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովին, փոխանցում է Tert.am-ը:

«Նա ավանդաբար Ամանորը նշում է տանը և ավանդաբար անում է դա հարազատների ու ընկերների շրջապատում: Դուք գիտեք՝ դա նրա համար ընտանեկան տոն է, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կապված է լինում աշխատանքի հետ»,- ասել է Պեսկովը:

Նա նաև չի բացառել, որ հունվարյան արձակուրդները կարող են աշխատանքային լինել Պուտինի համար:

«Մենք ոչինչ չենք բացառում»,- ասել է խոսնակը:

Անցյալ տարի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինը լիարժեք ամանորյա արձակուրդներ չի ունենա:

Լուսանկարը՝ Vesti.ru-ի

19:55 29.12.2017

Ամենաշատ ընթերցվածները