ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հակառակորդի կրակոցից Արցախի ՊԲ զինծառայող է զոհվել
12:55 08.01.2018

Հակառակորդի կրակոցից Արցախի ՊԲ զինծառայող է զոհվել

Հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայություն

12:55 08.01.2018

Ամենաշատ ընթերցվածները