ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին էլեկտրոնային համակարգեր է տեղադրելու
15:35 08.01.2018

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին էլեկտրոնային համակարգեր է տեղադրելու

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն խոսել է Իրանի հետ սահմանին կառուցվող պատի շինարարական աշխատանքների ընթացքի, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի հետ սահմանին իրականացվելիք անվտանգության միջոցառումների  մասին: Ըստ Borsagundem լրատվական կայքի՝ Սոյլուի խոսքերով այս պահի դրությամբ թուրք-իրանական սահմանին կառուցվող 144կմ-ոց պատի գրեթե կեսը կառուցված է, փոխանցում է «Առավոտ» օրաթերթը:

Նախարարը շեշտել է, որ նշյալ պատը պետք է կանխի ապօրինի սահմանահատումները, ինչպես նաև ահաբեկիչների մուտքը իրենց երկիր:

Անդրադառնալով հայ-թուրքական և թուրք-վրացական սահմանին իրականացվելիք անվտանգության միջոցառումներին՝ նա տեղեկացրել է, որ Թուրքիան պատրաստվում է այնտեղ տեղադրել էլեկտրոնային համակարգեր:

«Կարծում եմ՝ 1 կամ 2 ամսվա ընթացքում Արդահանում նմանատիպ միջոցներ կձեռնարկենք: Այս պահի դրությամբ այնտեղ պատ չենք կառուցում, այնտեղ միայն կտեղադրենք նոր էլեկտրոնային համակարգեր»:

Օրաթերթը հիշեցնում է, որ Թուրքիան ավելի վաղ սկսել էր հայ-թուրքական սահմանի Կարս նահանգի հատվածում տեղադրած տեսախցիկների փորձարկման աշխատանքները: 

Լուսանկարը՝ SputnikNews.com-ի

15:35 08.01.2018

Ամենաշատ ընթերցվածները