ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Աշխատանքային ռեժիմի վերադառնալիս հետտոնական դժվարություններ են առաջանում
17:35 08.01.2018

Աշխատանքային ռեժիմի վերադառնալիս հետտոնական դժվարություններ են առաջանում

Հետևում են մնում հանգստյան օրերը, իսկ առջևում սպասվում է վաղ առավոտյան զարթնելը, հետաձգված մի շարք գործեր ավարտին հասցնելը: Շատերի մոտ տոներից հետո նորից աշխատանքային ռեժիմի վերադառնալիս որոշակի դժվարություններ են հանդիպում: Աշխատանքային ռեժիմի անցնելու համար հոգեբան Արամ Բաբայանը խորհուրդ է տալիս մի քանի միջոցներ, որոնց կիրառումը կօգնի վերդառնալ աշխատանքային բնականոն ռեժիմի, առանց ավելորդ լարվածության ու սթրեսների:

Նախապես ծրագրելով և կատարելով կարևորագույն գործերը, որոնք առաջնային են և պարտադիր, աստիճանաբար անցեք լիարժեք աշխատանքային ռեժիմի: Մնացյալ գործերը կարելի է թողնել աշխատանքային առաջին շաբաթվա վերջի համար:

«Մտածեք, որ պետք է ավարտեք անցյալ տարվա կիսատ թողած գործերը: Վայելեք հանգստյան օրերը և վերադարձն այդքան սարսափելի չի թվա Ձեզ:

Մտածեք դրական եղանակով. դուք հաճելի տոնական օրեր եք ունեցել հարազատների և ընկերների հետ, հիմա ժամանակն աշխատանքային ձեռքբերումների համար է»,- խորհուրդ է տալիս Արամ Բաբայանը:

Հոգեբանը նաև նշեց, որ տոնական օրերի փոխայցելությունները շատ կարևոր են, քանի որ մարդու կարևորագույն պահանջմունքների մեջ է մտնում շփումը, որի ժամանակ մարդը ստանում է հուզական զգացմունքներ:

Ըստ հոգեբանի՝ այն կազմակերպություններում, որտեղ տիրում է աշխատանքային մթնոլորտ, աշխատանքի վերադառնալու դժվարություններ չկան:

Այս պարզ խորհուրդներին հետևելով՝ կարելի է արագորեն վերադառնալ աշխատանքային ռեժիմին և աշխատանքն ավելի արդյունավետ դարձնել:

Մաղթում ենք բարի աշխատանքային տարի  

Թագուհի Մաթևոսյան

Zangezur.TV 

17:35 08.01.2018

Ամենաշատ ընթերցվածները