ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ամանորյա նվերներ Կապանի բժշկական կենտրոնում ծնված նորածիններին
21:15 08.01.2018

Ամանորյա նվերներ Կապանի բժշկական կենտրոնում ծնված նորածիններին

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանը հունվարի 3-ին այցելել է Կապանի բժշկական կենտրոն:

Ռ. Սարգսյանը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի անունից շնորհավորել է տոնական օրերին բժշկական կենտրոնում ծնված երեխաների մայրերին՝ Ամանորի ու փոքրիկների լույս աշխարհ գալու կապակցությամբ, բարեմաղթանքի խոսքեր հղել: Նորածինները մարզի ղեկավարի կողմից ստացել են նաև նվերներ: 

Հավելենք, որ Սյունիքի մարզի ծննդօգնություն ցուցաբերող բուժհաստատություններում 2018 թվականի հունվարի 1-7-ն ընկած ժամանակահատվածում ծնվել է 29 երեխա, որից 16-ը՝ տղա, իսկ 13-ը՝ աղջիկ:

ՀՀ Սյունիքի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

21:15 08.01.2018

Ամենաշատ ընթերցվածները