ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Թուրքիայում հերթական անգամ երկարաձգելու են «արտակարգ դրությունը»
16:35 09.01.2018

Թուրքիայում հերթական անգամ երկարաձգելու են «արտակարգ դրությունը»

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ երկրի իշխանությունները հերթական անգամ երկարաձգելու են «արտակարգ դրությունը» 3 ամիս ժամկետով: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը, փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

Ինչպես հայտնում է «Ռազմ.ինֆո»-ն՝ նա նշել է, որ «արտակարգ դրության» ժամկետը լրանում է հունվարի 19-ին: Մինչ այդ տեղի է ունենալու Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվելու է դրա երկարաձգման հարցը: Այնուհետև այս հարցը տեղափոխվելու է Կառավարության օրակարգ և երկարաձգման որոշում ընդունվելու դեպքում կփոխանցվի Թուրքիայի խորհրդարան՝ հաստատման:

Թուրքիայի խորհրդարանը վերջին անգամ երկարաձգել է «արտակարգ դրությունը» 2017-ի հոկտեմբերի 17-ին: Հերթական անգամ երկարացվելու դեպքում այդ ռեժիմը կգործի մինչև առնվազն 2018-ի ապրիլը:

«Արտակարգ դրության» պայմաններում Թուրքիայի Կառավարությունը կարող է ընդունել օրենքի ուժ ունեցող որոշումներ, որոնք ենթակա չեն բողոքարկման Թուրքիայի դատաիրավական համակարգում:

«Թուրքիայում «արտակարգ դրություն» հայտարարվել է 2016թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո, և արդեն մեկ տարուց ավելի է, ինչ այն պարբերաբար երկարացվում է: Այս հանգամանքը օգտագործվում է ոչ միայն հեղաշրջման փորձի հետ կապ ունեցող, այլև առհասարակ թուրքական իշխանությունների համար անցանկալի, ընդդիմադիր անձանց ասպարեզից հեռացնելու համար»,- ամփոփում է «Հայկական ժամանակ»:

Լուսանկարը՝ SputnikNews.com-ի

16:35 09.01.2018

Ամենաշատ ընթերցվածները