ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

«Թրամփը հոգեկան առողջության վերաբերյալ ստուգումներ չի անցնի». Սպիտակ տուն
17:55 09.01.2018

«Թրամփը հոգեկան առողջության վերաբերյալ ստուգումներ չի անցնի». Սպիտակ տուն

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ամենամյա բուժզննման ժամանակ հոգեբույժը չի զննի: Ria Novosti գործակալության հաղորդմամբ այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլին: Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները գրել էին, որ Թրամփը երկրի հանրային կարծիքի և ԶԼՄ-ների ճնշումների տակ համաձայնել է ստուգել իր հոգեկան առողջությունը: Այս մասին փոխանցում է «Շաբաթ»-ը:

Daily Telegraph-ի փոխանցմամբ ԱՄՆ 71-ամյա ղեկավարը պատրաստվում էր առաջիկա ուրբաթ օրը ստուգումներ անցնել Վաշինգտոնի Ուոլթեր Ռիդի ռազմաբժշկական կենտրոնում: Թրամփի հոգեկան խնդիրների հարցը սրվեց վերջերս, հատկապես երբ լույս տեսավ «Կրակ և ցասում, Թրամփի Սպիտակ տանը» սկանդալային գիրքը: Ամերիկացի լրագրող Մայքլ Վուլֆն իր գրքում կասկած է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտավոր կարողությունների վերաբերյալ։ Դրան ի պատասխան՝ Թրամփը թվիթերյան իր էջում հայտարարել է, որ ինքը հանճար է:  ԱՄՆ 71-ամյա ղեկավարը շեշտել է, որ ինքը ոչ միայն խելացի է, այլև հանճար: Ըստ նրա՝ իր ամբողջ կյանքի ընթացքում իր երկու մեծագույն ակտիվներն են եղել մտավոր կայունությունն ու խելքը: Թրամփը գրքի հեղինակին անհաջողակ է անվանել և հայտարարել, որ Վուլֆն իր մասին սուտ պատմություն է հորինել իր ձանձրալի գրքի վաճառքն ապահովելու համար: 

Լուսանկարը՝ PolitiFact.com-ի

17:55 09.01.2018

Ամենաշատ ընթերցվածները