ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հարություն Վարդանյանը՝ Արևմտյան Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ
18:55 09.01.2018

Հարություն Վարդանյանը՝ Արևմտյան Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հարություն Վարդանյանընշանակվել է Արևմտյան Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ: Գլխավոր մարզչի օգնականը կլինի Արայիկ Ադամյանը, հայտնել է Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, փոխանցում է PanARMENIAN.Net-ը:

Արևմտյան Հայաստանի հավաքականը հավաք է անցկացնում Ֆրանսիայում` պատրաստվելով չճանաչված երկրների 2018թ. հունիսին Լոնդոնում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կառավարման մարմինը ձևավորվել է 2015-ի մայիսին և նույն թվականի հունիսի 1-ին անդամակցել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիային: Թիմն իր առաջին հանդիպումն անցկացրել է 2016-ի հունվարի 6-ին՝ մրցելով «Օլիմպիկ Մարսել»-ի երկրորդ թիմի հետ։

Լուսանկարը՝ WesternArmenia.TV-ի

18:55 09.01.2018

Ամենաշատ ընթերցվածները