ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սադոյանը Փարաջանովին նվիրված մրցույթի հաղթողին ՀՀ այցելության ուղեգիր է հանձնել
20:15 09.01.2018

Սադոյանը Փարաջանովին նվիրված մրցույթի հաղթողին ՀՀ այցելության ուղեգիր է հանձնել

Հունվարի 8-ին Թբիլիսիի Կովկասյան տանը տեղի ունեցավ Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որը կազմակերպել էին Վրաստանում ՀՀ դեսպանությունը և «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպությունը։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ինչը փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը, միջոցառմանը մասնակցում էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի՝ Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան, հոգևոր դասի ներկայացուցիչներ, մտավորականներ, վիրահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ։

Ժյուրիի որոշմամբ ստեղծագործական մրցույթի «Ոսկե դափնեկրի» կոչմանն արժանացավ Տինատին Բուկիան, առաջին տեղը զբաղեցրեց Յուլյա Չալունելին, երկրորդը՝ Գոհար Հակոբյանը, իսկ երրորդը՝ Լևան Ցալուգելաշվիլին։

«Ոսկե դափնեկրի» կոչմանն արժանացած Տինատին Բուկիային դեսպան Սադոյանը պարգևատրեց պատվոգրով և հանձնեց Հայաստան այցելության եռօրյա ուղեգիր, որտեղ նա հնարավորություն կունենա այցելել տեսարժան վայրեր և ծանոթանալ Հայաստանի պատմամշակութային հարուստ ժառանգությանը։

Պատվոգրեր հանձնվեցին նաև մրցանակային այլ տեղեր զբաղեցրած մասնակիցներին:

Օրաթերթը հիշեցնում է՝ Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթը տեղի է ունեցել 2017թ․ հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 28-ը, որի ընթացքում երեք տասնյակից ավելի հայ և վրացի նկարիչներ հանդես են եկել իրենց հեղինակային ստեղծագործություններով։ Հաղթողին տրամադրված ուղեգրի բոլոր ծախսերը հոգում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Լուսանկարը՝ MFA.am-ի

20:15 09.01.2018

Ամենաշատ ընթերցվածները